Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. hունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց փոխըմբռնումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները տարբեր մակարդակներում », – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում