Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանցիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01/07/2021 13:21

Նմանատիպ
Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակում փոփոխություն չկա։ Չեմ ասի մարզում տեղակայված ադրբեջանցիների թիվը, որովհետև անհրաժեշտություն չկա այդ թիվը հրապարակելու։ Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե քանի ադրբեջանցի է այս պահին գտնվում Գեղարքունիքի մարզում։
Դիտարկմանը, որ խոսվում է 1000-ից ավել ադրբեջանցիների մասին՝ Սանոսյանը նշեց, որ մամուլում ինչ ասես հրապարակվում է։
Հարցին, թե երբ է սկսվելու ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը Գեղարքունիքի մարզում, Սանոսյանը պատասխանեց․
«Ընթացքի մեջ է, օրը չեմ կարող ասել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում