Մուկուչյանը հերքեց Փաշինյանի հայտարարությունը

Նմանատիպ
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է քննել արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ 4 քաղաքական ուժերի բողոքը։
Այսօրվա նիստին «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին է հասցեագրել Նիկոլ Փաշինյանի մեջբերումը, որն արել է պատգամավորության տարիներին՝ 10.09.2013 թ.: «Ձեր անմիջական մասնակցությամբ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեղծվե՞լ են»,– հարց ուղղեց Զոհրաբյանը:
Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ, կեղծումներ չեն եղել»։
Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ երբ է վերջին անգամ Մուկուչյանը շփվել Նիկոլ Փաշինյանի հետ:
Մուկուչյանն ասաց` երբեք։
Հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի միջամտել նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությանը, Մուկուչյանը համարեց, որ հանձնաժողովը լիազորված չէր:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ էին ծրարները թափանցիկ, Մուկուչյանը պատասխանեց, որ իրենք երեկ դատարանին ներկայացրել են ծրարները, դրանք թափանցիկ չեն:
Ինչ վերաբերում է թափանցիկ ծրարով լուսանկարին, Մուկուչյանը նշեց, որ լուսանկարն արվել է հավելյալ լուսավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում