Կրեմլից հաստատեցին․ Ալիևը մեկնում է Ռուսաստան
19/07/2021 15:06
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է Analitik.am-ը, այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, նման աշխատանքային այց նախապատրաստվում է: Դա աշխատանքային այց է, տեղի է ունենալու «ժամացույցների ստուգում»»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում հանդիպում նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում