-3.9 C
Yerevan

Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին

Բրիտանական The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին։ Մարզիկի...

Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց հայի արյուն ունեմ. Խաչանով

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել...

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով: Այս մասին գրում է Analitik.am-ը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլին։

Հենացատկում Դավթյանը փայլուն է հանդես եկել և վաստակելով 14.866 միավոր (առաջին ցատկ՝ 14.733 միավոր, երկրորդ՝ 15.000)՝ երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, որը կայանալու է օգոստոսի 2-ին։

Հատկանշական է, որ որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրած Սին Ջեհուանը (Հարավային Կորեա) ևս վաստակել է 14.866 միավոր։

Նժույգթափերում Եվրոպայի գործող չեմպիոնը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 14.566 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 14.266 միավորով), ինչը, սակայն, չի բավարարել որակավորման փուլի արգելքը հաղթահարելու համար։

Հաջորդիվ պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 5։0։

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ․ մենամարտը կայանալու է հուլիսի 31-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրել է 18-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլը:

Այսօր մրցելույթ են ունեցել ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որոնք, սակայն, պարտվել են մեկնարկում: Կարապետյանը 1/16 եզրափակչում զիջել է Ժանսայ Սմագուլովին (Ղազախստան), իսկ Սողոմոնյանը՝ Ջալալ Յաֆային (Մեծ Բրիտանիա)։

Հուլիսի 27-ին` ժամը 06:50-ին, կմեկնարկի ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի մրցումը, որտեղ հանդես կգա Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը. 100 մետր ազատ ոճի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին

Բրիտանական The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին։ Մարզիկի...

Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց հայի արյուն ունեմ. Խաչանով

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել...