0.1 C
Yerevan

Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել. «Ժողովուրդ»

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2 շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, սակայն նա չկա ու չկա։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի տուն են մտել եւ խուզարկել որդուն գտնելու նպատակով:

Խուզարկության պատճառը հուլիսի 15-ին հնչած կրակոցներն էին Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը:

Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է երկու շաբաթ, եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենն ակտիվ կերպով կալանքի են տանում Սյունիքի տարբեր համայնքի ղեկավարներին կամ հաշվեհարդար տեսնում նախկին մարզպետի հարազատների հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img