«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում հանդես կգա նախաձեռնությամբ․ Արթուր Վանեցյան
27/07/2021 17:24
Նմանատիպ
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում