Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից
27/07/2021 19:45
![Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից](https://times.am/v3/wp-content/uploads/2021/07/6d55a4c5b228c9110302333cd6e1fcf5.jpg)
Նմանատիպ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։ Առաջին պարտիան 49-րդ քայլում ավարտվել էր ոչ-ոքի։ Այս մասին գրում է Tert.am-ը:
Հիշեցնենք՝ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում հաղթել էր, իսկ երկրորդում պարտվել և քառորդ եզրափակչի մասնակիցն այս զույգում պիտի որոշվեր թայ-բրեյքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում