Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է
03/08/2021 08:55
![Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է](https://times.am/v3/wp-content/uploads/2021/08/650190bf3db0338b5924bdc39ac6d228.jpg)
Նմանատիպ
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Մեր բռնցքամարտիկը առավելության հասավ 5-0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում