Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կարապետ Չալյանը Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում այսօր պայքարելու է բրոնզե մեդալի համար:

Ինչպես տեղեկացնում է «Առավոտ»-ը, գյումրեցի ըմբիշի մրցակիցը այդ գոտեմարտում լինելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովը:

Մինչ այդ, այսօր պայքարի մեջ մտավ նաեւ հունահռոմեական ոճի մեր վերջին ըմբիշը՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը 1/8 եզրափակչում բազմափորձ հունգարացի Բալինտ Կորպաշիին պարտության մատնելուց հետո, հաջորդ փուլում հավասար միավորներով ցավալի պարտություն կրեց եգիպտացի Իբրահիմ Մոհամեդ Էլսայեդից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում