ՊՆ–ում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, նախարարը խիստ հանձնարարական է տվել
![ՊՆ–ում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, նախարարը խիստ հանձնարարական է տվել](https://times.am/v3/wp-content/uploads/2021/08/8271b46cf85c19d199401e0012f8d220.jpg)
Նմանատիպ
Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։
Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։
Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում