Ինչու՞ է աղմկում Խորհրդարանը կամ նոր դավաճանություն Տավուշում

Ինչու՞ է աղմկում Խորհրդարանը կամ նոր դավաճանություն Տավուշում

Մինչ նախօրեին բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր ԱԺ-ում ընթացող քաղաքական փոխհրաձգություններին՝ երկրի իշխանությունները Տավուշի մարզում ՀՀ սահմանների պաշտպանությունը հանձնում էին ռուս սահմանապահներին։ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանից գրեթե միաժամանակ երկու լուր ստացվեց՝ նախ, որ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսում նոր հրամանատար է նշանակվել և ապա, որ Ոսկեպար գյուղի հատվածում ռուսական զորքերի ուղեկալ է տեղադրվել։

Հիշեցնենք, որ հիշատակված բանակային կորպուսի նախկին հրամանատարը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, ըստ շրջանառվող տեղեկությունների, այդ պաշտոնից ազատվել է հենց այն պատճառով, որ դեմ է եղել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնելուն։ Ըստ մամուլում առկա հրապարակումների, նա տարբեր շրջնակներում բազմիցս նշել է, որ իրեն վստահված սահմանում թույլ չի տալու ադրբեջանցի զինծառայողների ոչ մի մետր առաջ գալ։ Խաչատուրովի խոսքերին բոլորը հավատում էին և տավուշեցիներն իրենց այդ առումով հանգիստ էին զգում։

Այսօր գեներալ Խաչատուրովն այլևս զորացրված է, իսկ Ոսկեպարում, ինչպես արդեն նշեցինք, ռուսական զորք է տեղակայվում։ Երկու այս իրողությունները ստիպում են մտածել, որ Տավուշում շուտով կունենանք նույն իրավիճակը, ինչ Սյունիքի մարզում։ Նշենք, որ Փաշինյան Նիկոլի ու նրա թիմակիցների թեթև ձեռքով Սյունիքի զգալի տարածքներ, այդ թվում միջպետական ճանապարհի կարևոր հատվածներ, հանձնվել են թշնամուն և հիմա, Գորիսից Կապան և Մեղրի տանող ճանապարհի անվտանգությունը ռուսական կողմն է ապահովում։ Նույնը, ըստ ամենայնի, կլինի նաև Տավուշում։

Մտահոգու՞մ է արդյող այս իրողությունը մեր հանրությանը։ Անկեղծ ասած՝ դժվար է պատասխանել այս հարցին։ Համենայն դեպս, փաստն այն է, որ երեկ և այսօր ամենաքննարկվող թեման ոչ թե հերթական դավաճանության իրագործումն էր, այլ նույն ՔՊ-ական իշխանության կողմից Խորհրդարանում բեմադրած շոուն։ Սա է այն ցավալի իրականությունը, որում հայտնվել է Հայաստանը։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում