Պեսկովը նախազգուշացրել է՝ «Խամենեիի սպանությունը կբացի Պանդորայի արկղը»

Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության դեպքում Ռուսաստանը կարձագանքի ծայրաստիճան բացասական։
«Շատ բացասական։ Մենք դա վճռականորեն կդատապարտեինք», -ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ նման զարգացումը կխթաներ ներքին հետևանքների ալիք հենց Իրանում։ «Դա կհանգեցներ գործողությունների, որոնք կծնվեին Իրանի ներսում։ Իրանական հասարակությունն ընդհանրապես շատ լավ կազմակերպված է և համախմբված», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև ընդգծել է, որ նման սցենարներ թույլ տալու փորձերը չափազանց վտանգավոր են։ «Ովքեր դրա մասին խոսում են, պետք է հիշեն դա։ Նրանք կբացեն Պանդորայի տուփը», -նախազգուշացրել է նա։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանելու մասին նախօրեին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա ասել էր․ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է։ Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում