Մի քանի խոսք՝ Ոսկեպարում սպասվող աղետի մասին
Նմանատիպ
Եթե այն ամենը, ինչ ներվում է դիլետանտների այս խմբակին, մեկ տոկոսի չափով ներվեր Հայաստանի որևէ նախորդ իշխանության՝ մենք կունենայինք տարածաշրջանի ամենահզոր պետությունը։ Հայաստանը իր վերջին օրերն է ապրում որպես պետություն՝ հանրային դիսկուրսը բացարձակ անաղորդ է, մի հատ Փերֆեկտ թիվիի ապուշ վիդեո՝ առավել ապուշ վերնագրով, բավական է, որ հանրության որոշիչ հատվածը օրգաստիկ հոգեվիճակում շարունակի պետության աչքը հանել։
Հիմա՝ ըստ էության։
Որպեսզի հասկանալի լինի՝ ինչ է նշանակում Ոսկեպարի հողերի հանձնումը․ բացատրեմ։ Երբ ներկայացվում է, որ դե անբնակ հողեր են, ոչ մեկին պետք չեն, ապա հիշեք, որ կորցնելով այդ հողերը՝ կորցնում ենք վերահսկողությունը հայ – վրացական մայրուղու նկատմամբ, դա վերջին բանն է, որը Հայաստանին մի չնչին տոկոս սուվերենություն է տալիս։
ԱԺ-ում լկտի ցինիզմով բոլորիդ ձեռք առնող Նիկոլի ու պետության մասին մսուր – մանկապարտեզղային պատկերացում ունեցող իր թերուսների խմբակի ջանքերի շնորհիվ, նաև՝ ձեր դմփ – դմփ – հու – ների ու անձնական բնազդային հակակրանքների շնորհիվ կատարած քվեարկության արդյունքում շուտով կկորցնենք վերահսկողությունը հայ – իրանական սահմանի նկատմամբ։ Երբ Փաշինյանի հոխորտանքից հետո, թե ամեն ինչ նորմալ ընթանում է ու սահմանը հուսալիորեն պաշտպանվում է, ընդամենը օրեր անց թշնամին մտավ ՀՀ տարածք ու հաստատվեց այնտեղ, սկսեց սեղմել Սյունիքի պորտալարը՝ շուտով ամբողջովին կտրելու ակնհայտ սպառնալիքով ու դուք դրանից հետո դիվային խրախճանքով կրկին քվեարկեցիք դեբիլիզմի հասնող ապիկարությամբ պատերազմ վարած թուլամորթների օգտին՝ դուք ակնհայտորեն տվեցիք Սյունիքը և հայ – իրանական սահմանը հանձնելու մանդատ։
Նույն ընտրություններից առաջ անթաքույց ԱԺ-ում լկտի հոխորտանքի ներքո ձեզ հայտարարեցին, որ ստորագրելու են նախապատրաստվող փաստաթուղթը, պաշտոնական մակարդակով չէր թաքցվում, որ զիջվելու են մերձոսկեպարյան տարածքները, ընդ որում՝ ոչ թե միայն անկլավը, որի աղբյուրներում հայրենասիրական կենացներ էին ներս անում ու վազում դրանց հանձնողին ընտրելու, այլև հայ – վրացական ճանապարհը, որը ՀՀ-ի վերջին սուվերենության սիմվոլն է։ Շուտով մենք չենք ունենա որևէ ճանապարհ, որը թշնամու ուղիղ վերահսկողության տակ չէ․․․
Իսկ դուք շարունակեք նախկիններ խաղացնել, փերֆեկտ թիվիների մակարդակի մուտիլովկեքով սնվել ու հրճվել ձեր պետության կորուստից։
Իր սեփական հայրենիքից այս աստիճան նողկող ժողովուրդ պատմության մեջ չի ծնվել․․․
Փնթի դիլետանտներին կուռք սարքել ու պետության կործանումից հետո գնալ նորից ընտրել, ինչ է թե տարիներ շարունակ պրիմիտիվ մակարդակի քարոզչության տակ կույր ատելություն եք շնչել ամեն ինչի նկատմամբ, առնվազն մազոխիզմ է սեփական երկրի նկատմամբ։ Դա նույնն է, որ մարդը իր երեխային տանի վիրահատության մի բժշկի մոտ, ով տգիտության պատճառով իր մյուս երեխային արդեն սպանել է։
Ու բոլորը, ովքեր կրավորական կեցվածք են ընդունել, իբր ոչինչ չեն նկատում, թող հավաքվեն Ոսկեպարի ռուսական դրոշի տակ ու գոռան Նիկոլի մասսայական փսիխոզի սիմվոլը՝ ապագա կա։ Դուք դիլետանտների ամբոխի հետ նույն հանձնաժողովում եք՝ պետության թաղման կառավարական հանձնաժողովում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում