27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից․ Սուրեն Պապիկյան
21/10/2021 23:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: 27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«200 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային կայաններ, էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատվի, արդյունքում` համայքներն ավելի շատ գումար կխնայեն։
Ծրագիրն իրականացվում է Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով. այլընտրանքային էներգիա ստանալու համար մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ է ներդրվել»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում