Բոլոր ժամանակների 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Բոլոր ժամանակների 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: Սպորտային ոլորտում մասնագիտացած Sportrico-ն դասակարգել է բոլոր ժամանակների 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Sportico-ի եկամուտների վարկանիշը հիմնված է ներքին ինֆորմացիայի, սեփական հետազոտությունների և այլ լրատվամիջոցների տվյալների վրա, ներառյալ Forbes-ը: Յուրաքանչյուր մարզիկի եկամուտը ձևավորվում է աշխատավարձից, մրցանակային գումարից, գովազդային պայմանագրերից, հոնորարներից և այլն:

Լավագույն 25-ում ներառված են ութ մարզաձևերի մարզիկներ, որոնց ընդհանուր եկամուտը կազմում է 25,5 միլիարդ դոլար: Ստորև ներկայացված ընդհանուր ցուցանիշում հաշվի է առնվել նաև ինֆլացիան:

Թոփ 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկները.

1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ) – 2,62 մլրդ դոլար

2. Թայգեր Վուդս (գոլֆ) – 2,1 մլրդ

3. Առնոլդ Պալմեր (գոլֆ) – 1,5 մլրդ

4. Ջեք Նիկլաուս (գոլֆ) – 1,38 մլրդ

5. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 1,24 մլրդ

6. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ) – 1,2 մլրդ

7. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 1,17 մլրդ

8. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 1,14 մլրդ

9. Միխաել Շումախեր (ավտոմրցարշավ) – 1,13 մլրդ

10. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) 1,12 միլիարդ դոլար

11. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) 1,08 միլիարդ դոլար

12. Դեյվիդ Բեքհեմ (ֆուտբոլ) 1,05 միլիարդ դոլար

13. Քոբի Բրայանտ (բասկետբոլ) – 930 մլն

14. Շաքիլ Օ’Նիլ (բասկետբոլ) – 870 մլն

15. Գրեգ Նորման (գոլֆ) – 815 մլն

16. Մայք Թայսոն (բռնցքամարտ) – 775 մլն

17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ) 650 մլն

18. Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 630 մլն

19. Քևին Դյուրանտ (բասկետբոլ) – 625 մլն

20. Լյուիս Հեմիլթոն (ավտոմրցարշավ) – 620 մլն

21. Նեյմար (ֆուտբոլ) – 615 մլն

22 Ջեֆ Գորդոն (ավտոարշավ) 595 մլն

23. Օսկար Դե Լա Հոյա (բռնցքամարտ) 580 մլն

24. Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ) 570 մլն

25 Դերեկ Ջիթեր (բեյսբոլ) 555 մլն

Հետևեք մեզ նաև Telegram-ում