Չհաստատված տվյալներով՝ հայկական կողմն ունի 15 զոհ. Էդուարդ Աղաջանյան

Չհաստատված տվյալներով՝ հայկական կողմն ունի 15 զոհ. Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Մեր տվյալներով, բավական մեծ կորուստներ են կրել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները։ Հարձակումը եղել է բավական մասշտաբային»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում