Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն

Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: Դեկտեմբերի 1-ին N զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։
Զբաղեցնելով նախորոշված շրջանները, անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողությունների շնորհիվ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են։

Ղեկավարությունը բարձր է գնահատել զորավարժությանը մասնակցած հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու հմտությունները և անձնակազմի պատրաստվածության մակարդակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում