Ես գերիներին համարում եմ, որ չկան, իրենք իմ համար չկան. Ալեն Սիմոնյանի զրույցից հատված է հրապարակվել. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են: Այս մասին թելեգրամյան ալիքներից մեկում տարածված տեսանյութում՝ զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին:
Tert.am-ը երկխոսությունը ներկայացնում ենք ստորև.
«- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
Ալեն Սիմոնյան -Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում:
– Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
– Պաշտպանել հայրենիքը:
Ալեն Սիմոնյան- Հայրենիքը։ Հիմա կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ս էդ գերիները ովքեր են, գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։
– Կուզեմ ձեզնից լսեմ:
Ալեն Սիմոնյան- էն մարդիկ են, որոնք զենքը դրել, և փախել, և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
– Ինձ շատ ա հետաքրքրում սա։
Ալեն Սիմոնյան – Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում