Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է ԱԺ նախագահությանը, որը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից և պատրաստվում է գործել իբրև անկախ պատգամավոր։ Այս մասին ուրբաթ խորհրդարանի նիստի վերջում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

ԲՀԿ նախկին անդամ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարան էր մտել «Պատիվ ունեմ»-ի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության քվոտայով։

Վերջին մի քանի ամիսներին մամուլում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում, որ Զաքարյանը պատրաստվում է դուրս գալ խմբակցությունից՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ազդեցության տակ։

Ըստ նաև նույն լուրերի՝ իշխանությունները Զաքարյանի նկատմամբ քրեական գործեր էին հարուցել, ու խմբակցությունից դուրս գալը կլինի այն գինը, որի արդյունքում պատգամավորի նկատմամբ հետապնդումը կդադարեցվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում