acba digital-ը համալրվել է նոր հնարավորություններով
Նմանատիպ
Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր acba digital հարթակը: Հարթակի նոր՝ acba share գործիքը համալրվել է միանգամից 4 նոր հնարավորությամբ: Այսուհետև հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություններից, չեն զգա բարդություններ. ամեն ինչ սմարթֆոնից ու րոպեների ընթացքում:
1.Փոխանցում բանկոմատին
Ակբա բանկի բանկոմատներից այսուհետ հնարավոր է գումար կանխիկացնել ոչ միայն բանկային քարտով և NFC-ով, այլ նաև acba digital-ի օգնությամբ գեներացված կոդի միջոցով:
Այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև Հայաստանի տարածքում փոխանցումներ կատարելու համար. անհրաժեշտ է acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և ուղարկել կանխիկացնողին: Վերջինս, մոտենալով բանկոմատին և մուտքագրելով կոդը, կկանխիկացնի գումարը։
Փոխանցում բանկոմատին գործիքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, բանկային քարտը հաճախորդի մոտ չէ, սակայն անհրաժեշտ է գումար կանխիկացնել: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկի բանկոմատին, acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և կանխիկացնել գումարը: Բանկոմատին փոխանցում թվային գործիքից կարող են օգտվել acba digital-ի ֆիզիկական և իրավաբանական անձ օգտատերերը 24/7 ռեժիմով։
2. Կոնտակտով փոխանցում
acba digital-ի օգտատերերն արդեն կարող են գումար փոխանցել հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով՝ Ակբա էկոհամակարգում։
acba digital հարթակի միջոցով նշելով հեռախոսահամար կամ էլ. փոստի հասցե՝ համակարգն արտացոլում է գումարը ստացողի տվյալները, որից հետո անհրաժեշտ է միայն նշել գումարի չափն ու կատարել փոխանցումը:
3. Փոխանցում QR կոդով
acba digital-ի միջոցով գեներացվում է QR կոդ, որից հետո գումար ստանալու կամ փոխանցելու համար հարկավոր է ընդամենը սկանավորել այն։
acba digital հարթակում անհրաժեշտ է նշել գումարի չափն ու ընտրել այն հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը: Համակարգը կարտացոլի QR կոդ: Այն հարկավոր է ուղարկել փոխանցող կողմին: Վերջինս acba digital հարթակից ընտրելով «QR-ով փոխանցում» տարբերակը՝ սկանավորում է կոդն ու փոխանցում գումարը:
4. Հղումով փոխանցում
Հայաստանում առաջինն ու միակը. Ակբան ներկայացնում է ամենաթրենդային փոխանցում ստանալու տարբերակը։
acba digital-ի միջոցով անհրաժեշտ է նշել գումարի չափը, նպատակը, որից հետո համակարգը կտրամադրի հղում, որը կարելի է ուղարկել ցանկացած հավելվածով ու sms-ով: Հղում ստացողը կտեսնի գումարի հարցում: Ծանոթանալուց հետո, վերջինս կմուտքագրի տվյալներն ու վայրկյանների ընթացքում գումարը կփոխանցվի:
Թվային այս գործիքը հարմար է ֆրիլանսերների համար, ովքեր մինչ այս խնդիրների էին հանդիպում արտասահմանի՝ իրենց պատվիրատուներից գումարներ ստանալու հետ կապված։ Հղումով փոխանցումը նախատեսված է նաև բարեգործական նպատակներով դրամահավաքների ստացման համար։
«Մեզ մոտ բացահայտվում և ներդրվում են թվային նոր գործիքներ, որոնք առկա չեն թվային տիրույթում: Մենք ստեղծել ենք նոր գործիքակազմ, որոնք ժամանակակից են ու ակտուալ, լուծում են բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ժամանակակից ֆինանսական շուկայում»,- նշում է բանկի Հեռահար և թվային բանկային ծառայությունների զարգացման վարչության պետ Արթուր Կարճիկյանը:
Վերոնշյալ նոր թվային գործիքների մանրամասներին կարող եք ծանոթանալ acba.digital կայքում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում