Նարեկ Սամսոնյանին մի քանի տասնյակ ոստիկաններ ձերբակալեցին շենքի բակում. տեսանյութ

Նարեկ Սամսոնյանին մի քանի տասնյակ ոստիկաններ ձերբակալեցին շենքի բակում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Րոպեներ առաջ բնակության շենքի բակից բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին։

Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու գործընթացին մասնակցել են 10-15 ոստիկաններ, որոնք Սամսոնյանի նկատմամբ անհամաչափ և բիրտ ուժ են կիրառել։ Շենքի բակում եղել է շուրջ 5 ոստիկանական մեքենա։

Թե ինչ պատճառով են ձերբակալել լրատվական կայքի ղեկավարին, առայժմ պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում