14.1 C
Yerevan

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել Է Իսրայելի վարչապետի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել Է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում Է տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Իրանի կառավարության կայքում: «Խաթիբզադեն նկատողություն Է արել Իսրայելի վարչապետի՝ ԱՄԷ այցի առնչությամբ:

Նրա խոսքով, նման գործողությունները խարխլում են տարածաշրջանի անվտանգությունը եւ կատարվում են տարածաշրջանի մարդկանց եւ արաբական երկրների շահերի դեմ»,-ասվում Է կառավարության կայքում: Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ինքնաթիռով մեկնել Է ԱՄԷ-ից. նա պատմական այց Էր կատարել գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հրավերով: Վարչապետը հայտարարել Է, որ ԱՄԷ-ի Աբու Դաբիի մայրաքաղաքային Էմիրության գահաժառանգ արքայազնի հետ բանակցությունները եղել են ազնիվ եւ բովանդակալից:

Արաբական մի քանի երկրներ 2020 թվականին համաձայնել են Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնել Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն Էր: Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ համաձայնագրերի ստորագրումը տեղի Է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը, որոշում Է ընդունվել դեսպանություններ բացելու մասին, երկրների միջեւ հաստատվել Է ուղիղ օդային հաղորդակցություն, սկսվել են կառավարության անդամների այցերը, իրականացվել են տուրիստական ուղեւորություններ: Ավելի ուշ նրանց են միացել Մարոկոն եւ Սուդանը:

spot_imgspot_img