ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ղազախստանի նախագահը նշել է բնակիչներին ուղղված իր ուղերձում:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։