13.1 C
Yerevan

Հայաստանի կողմից գնված Су-30СМ կործանիչներն անվանել են «սպիտակ փղեր»

Նմանատիպ

Մեսսին որոշում է ընդունել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին որոշել...

Արա Հարությունյան. Արվեստի «բանվորը», որն այդպես էլ «չհասավ» Արևմտյան Հայաստան

Կոնսերվատորիայի բակում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրի ու Կոմիտասի հուշարձանի կողքով...

Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական անձանց

Այսօր ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Հայաստանի կողմից ձեռք բերված չորս հատ Су-30СМ կործանիչները մնում են հանելուկ, քանի որ այդ ինքնաթիռները թույլ չեն տալիս Ադրբեջանի նկատմամբ ունենալ թվային և որակական առավելություն։ Այդ մասին գրում է Oryx-ը։

Հրապարակման մեջ հայկական Су-30СМ կործանիչներին անվանել են սպիտակ փղեր։ «Չորս հատ Су-30СМ կործանիչները հավանաբար բավարար չեն, որպեսզի  Լեռնային Ղարաբաղի երկնքում պայքարեն ադրբեջանական տասնմեկ հատ МиГ-29-երի դեմ, որոնց օդաչուները պատրաստություն են անցել Թուրքիայի ռազմաօդային ուժերում»,-գրում է հրատարակչությունը։

Նշվում է, որ իսկզբանե նախատեսված էր չորսի փոխարեն գնել տասներկու հատ Су-30СМ, ինչը մեծ ֆինանսական միջոցներ էր պահանջում, որը զգալի կլիներ երկրի բյուջեի համար, բացի այդ, ի պատասխան, Ադրբեջանը կարող էր Պակիստանից ձեռք բերել 24 հատ JF-17 ինքնաթիռներ, որոնք չնայած հնարավորություններով զիջում են Су-30СМ-երին, սական հնարավորություն կտային ունենալ քանակական առավելություն։

Հրատարակչությունը նշում է, որ հայկական կողմը կարող է հետ վաճառել Су-30СМ-երը Ռուսաստանին և խնայված գումարները ներդնել զինված ուժերի այլ ոլորտներում։

spot_imgspot_img