15.1 C
Yerevan

Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Ինչպես տեղեկացրեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը կլինի այսօր երեկոյան։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռակա կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական նշանակվեց փետրվարի 1-ին՝ կախված Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքից։

spot_imgspot_img