15.1 C
Yerevan

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ, հայտնում է Roma Press-ը՝ La Repubblica-ին հղումով անելով։

Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից մեկն է։

Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։

Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը»։

spot_imgspot_img