Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
09/02/2022 11:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, Times․am: իչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ՝ դատարանը մերժել է Առուշանյանի փաստաբանների միջնորդությունը և անփոփոխ թողել դատարանի որոշումը։
Ավելի վաղ պաշտպանական կողմը խնդրել էր ազատ արձակել նրան 160 հազար դոլար գրավի դիմաց։
Գորիսի քաղաքապետը կալանքի տակ է անցած տարվա հուլիսից։ Նա մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությանը մեղսակցության, կեղծիք կատարելու մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում