Պատժամիջոցների այլընտրանքը 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Բայդեն

Պատժամիջոցների այլընտրանքը 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, Times․am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ պատժամիջոցների այլընտրանքը, որը Վաշինգտոնը կիրառում է Մոսկվայի նկատմամբ, երրորդ համաշխարհային պատերազմն է։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է բլոգեր Բրայան Քոենին տված հարցազրույցում։

«Լսեք, կար երկու տարբերակ։ Սկսել պատերազմ Ռուսաստանի դեմ, որը կհանգեցներ երրորդ համաշխարհային պատերազմի, կամ անել այնպես, որ երկիրը, որն այդպես հակառակ է գործում միջազգային նորմերին, գին վճարի այն ամենի համար, ինչ անում է»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա կարծիքով, այն պատժամիջոցները, որոնք այսօր կիրառվում են, ամենամասշտաբայինն են պատմության մեջ։ «Ռուսաստանը լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով, հատկապես երկարաժամկետ»,-հավելել է Բայդենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում