Ռուսական դեսանտն իջնում է Նիկոլաև․ նահանգապետ

Ռուսական դեսանտն իջնում է Նիկոլաև․ նահանգապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: Նախօրեին տեղեկացրել էինք, որ ռուսական զորքերը շրջանցել են Նիկոլաևը և շարժվել դեպի Օդեսա և Կրիվոյ Ռոգ։ Եվ ահա քիչ առաջ Նիկոլաևի շրջանի նահանգապետը տեղեկացրել է, որ քաղաքում ռուսները դեսանտ են իջեցնում։ Բոլորին հրահանգված է լքել փողոցները։ Ուկրաինական կողմը պատրաստվում է քաղաքային մարտերի։

Զապորոժյեի շրջանում լարված վիճակ է Էներգոդար քաղաքի մատույցներում։ Ուկրաինացիներն այստեղ բարիկադներ են կառուցել և սպասում են հարձակման։

Իսկ Մարիուպոլում ուկրաինացիների վիճակը շատ ծանր է։ «Украина 24» հեռուստաընկերության եթերում քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարել է, որ 12 ժամ շարունակ Դոնեցկի և Ռուսաստանի հրետանին աշխատում է քաղաքի ուղղությամբ։ Նա օգնություն է խնդրում Ուկրաինայի ԶՈՒ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում