Ֆեյսբուքյան մի լայքը նրանց համար ավելի արժեքավոր է, քան ռումբերի տակ զոհվող երեխաների կյանքերը
02/03/2022 16:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Մի կողմից Զելենսկուն հոտնկայս ծափահարող եվրապատգամավորներ ու Լավրովի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքող պատվիրակություններ, մյուս կողմից` պատերազմի դաժան կադրեր…
Համաձայնեք, որ քաղաքականությունը խիստ անհամապատասխան է դարձել ժամանակակից մարտահրավերներին: Այս երկուսը, կարծես, տարբեր ուղղություններով զարգացած լինեն: Մի դեպքում աներևակայելի դեգրադացիա, մյուսում` աշխարհի գոյությանը սպառնացող էվոլյուցիա:
Աշխարհն անլուրջ մարդկանց հույսին է մնացել: Սարսափելի է: Ֆեյսբուքյան մի լայքը նրանց համար ավելի արժեքավոր է, քան ռումբերի տակ զոհվող երեխաների կյանքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում