Թուրքիան Լեռնային Ղարաբաղից սիրիացի գրոհայիններ է ուղարկել Ուկրաինա

Թուրքիան Լեռնային Ղարաբաղից սիրիացի գրոհայիններ է ուղարկել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Թուրքիան սիրիացի գրոհայիններին, որոնք 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմից հետո մնացել էին Լեռնային Ղարաբաղում, ուղարկել է Ուկրաինա։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները։

«Թուրքիան 2020 թվականին Սիրիայից ավելի քան 2000 գրոհայիններ է ուղարկել պատերազմելու Հայաստանի դեմ, որոնց մեծ մասը ռազմական գործողություններից հետո մնացել են Լեռնային Ղարաբաղում։ Այժմ Թուրքիան Լեռնային Ղարաբաղից և այլ երկրներից գրոհայիններին ուղարկում է Ուկրաինա, որպեսզի մասնակցեն ռազմական գործողություններին՝ ուկրաինական բանակի կողմից»։

Աղբյուրի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղից ուղարկված գրոհայինները համալրել են ուկրաինական իշխանություններից կողմից ստեղծված արտասահմանյան լեգիոնի շարքերը

Լրատվամիջոցի փոխանցմամբ, 2020 թվականին թուրքական հետախուզությունը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել շուրջ 2500 գրոհային։ Նրանցից 300-ը սպանվել են, մի մասը վերադարձել է Սիրիա։ Լեռնային Ղարաբաղում շարունակել են մնալ մոտ 1000 գրոհային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում