Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: ՀՀ գլխավոր դատախազությունից մեկնաբանել են Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) կալանքի փոփոխության հարցը։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,-ասված է պարզաբանման տեքստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում