Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ ռազմական օգնությունը Կիևին հասնում է մեկ միլիարդ դոլարի
16/03/2022 22:01

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը հիշեցրել է, որ մարտի 12-ին ամերիկյան ադմինիստրացիան հաստատել է 200 միլիոն դոլարի օգնությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել զենքի հաստատուն հոսք դեպի Ուկրաինա։
«Ես նորից կօգտագործեմ իմ նախագահական լիազորությունները անվտանգության բնագավառում լրացուցիչ օգնության համար, որպեսզի Ուկրաինան կարողանա դիմակայել Ռուսաստանի հարձակմանը»-ասել է նա։
Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում ամերիկյան ռազմական օգնությունը Կիևին հասնում է մեկ միլիարդ դոլարի։ Բայդենը նշել է, որ բացի ֆինանսական օգնությունից, ուկրաինական կողմից կհանձնվի 800 հատ ՀՕՊ համակարգեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում