Բայդենը Պուտինին անվանել է ռազմական հանցագործ
16/03/2022 23:43

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է ռազմական հանցագործ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Բայդենը հիշեցրել է, որ մարտի 12-ին ամերիկյան ադմինիստրացիան հաստատել է 200 միլիոն դոլարի օգնությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել զենքի հաստատուն հոսք դեպի Ուկրաինա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում