Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ
17/03/2022 16:46

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է БЕЛТА-ն, այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Վերջին մեկ շաբաթում Ուկրաինայի տարածքից առնվազն երկու «Точка-У» հրթիռ է արձակվել Բելառուսի ուղղությամբ։ Բարեբախտաբար մեզ հաջողվել է նրանց ոչնչացնել»,-նշել է Լուկաշենկոն, հավելելով, որ Ուկրաինայի կողմից շարունակական պրովոկացիայի դեպքում Բելառուսը ստիպված կլինի պատասխանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում