Հենրիխ Մխիթարյանն աջակցել է Ուկրաինային
22/03/2022 14:08

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, Times․am: Հռոմեական «Լացիոյի» հետ հանդիպումից առաջ դոնեցկյան «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել դաշտ հատուկ մարզահագուստով, որի վրա պատկերված է եղել սրտիկաձեւ ուկրաինական դրոշը եւ մակագրություն՝ Together for Peace բովանդակությամբ, որ թարգմանաբար նշանակում է «Միասին հանուն խաղաղության»։
Մխիթարյանի թիմը հաղթել է 3։0 հաշվով, իսկ ամբողջ հանդիպմանը խաղացել է, մասնակցություն ունենալով երկրորդ գոլի խփմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում