Հռոմի Պապը հայտարարել է Կիև այցելելու հնարավորության մասին
02/04/2022 18:30

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիտարկում է Կիև այցելելու հրավերը։ Այս մասին հայտնում է Ansa գործակալությունը։
«Այո, հրավերը սեղանին է»,-հայտարարել է Պապը Մալթա կատարած այցի ժամանակ։
Մարտ ամսին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրավեր էր ուղարկել Հռոմի Պապին այցելելու Ուկրաինայի մայրաքաղաք։ Անհնարինության դեպքում Կլիչկոն առաջարկել էր տեսակոնֆերանս կազմակերպել Կիևի և Վատիկանի միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում