Բաքվում հայտարարել են, որ Երևանը փոխանցել է առաջին պատերազմում անհետ կորած 100 մարդու աճյուն
04/04/2022 19:45

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 100 մարդու աճյուն, որոնք համարվում էին անհետ կորած առաջին արցախյան պատերազմից։ Այս մասին երկուշաբթի, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ռազմագերների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը։
«Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 100 մարդու աճյուն, որոնք անհետ կորած էին համարվում առաջին ղարաբաղյան պատերազմից։ Նրանցից 60-ի ինքնությունը հաստատվել է», – ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում