ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, Times․am: Եվրոպական տիեզերական գործակալությունը պայմանագիր է կնքել Arianespace ըներության հետ Copernicus համակարգի ռադիոլոկացիոն հրթիռի արձակման համար, որը կարող է օգտագործվել տիեզերքից Ռուսաստանի և այլ երկրների տարածքները հսկողության տակ պահելու համար։ Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, այս մասին ասված է գործակալության կայքում։
Sentinel-1C տիեզերական սարքի արձակումը նախատեսված է իրականացնել 2023 թվականի առաջին կեսին ֆրանսիական տիեզերակայանից, Vega-C հրթիռով։