Արցախը չպետք է լինի ադրբեջանական այլ համայնքների պես. երաշխիքներ են պետք. Խաչատուր Սուքիասյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, Times․am: Զարգանալու ճանապարհն ավելի լավ է, քան ամեն անգամ բոլորի հետ կռվել, ամեն անգամ ավելի մեծ պահանջներ դնել ու արդյունքում ոչինչ չստանալ։ Այս մասին 24News-ի և «Առավոտ»-ի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը։
«Մենք կերազեինք, որ մի այնպիսի փաստաթուղթ լիներ, որը վերցվեր իբրև հիմք և շարունակվեր։ Վերջին ժամանակներում հիշեցնում են եռակողմ հայտարարությունները, որովհետև միջազգային կազմակերպություններն ավելի առաջնային են համարում ոչ թե լեզվից ով ինչ ասաց, այլ ինչ թուղթ կա հիմքում։ Իհարկե, լինում են դեպքեր, որ հուզական ժամանակներում էդ փաստաթղթից էլ ա շեղումներ լինում, բայց հետո վերականգնել են, որովհետև հիմնական սահմանադրությունը միջազգային հարաբերությունների փաստաթուղթն ա», – ասել է նա։
Խոսելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վերջին շրջանի հայտարարությունների մասին, Սուքիասյանը հայտարարել է, թե «այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը՝ որպես այդպիսին չլինի, չլինի ինչպես-որ ադրբեջանական այլ համայնքներ են»։ «Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ, պետք է հմուտ ձևով աշխատենք… աշխարհում տարբեր կարգավիճակներ ունեցող տարածքներ կան, որոնք մինչև անգամ երկու երկրների իրավունքների շրջանակներում են։ Տարբեր կան։ Թե ընթացքում միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն… Ես կարծում եմ, որ պետք է համախմբվենք իշխանության շուրջ, որ ավելի լավ արդյունք գրանցենք», – հայտարարել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում