0.1 C
Yerevan

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով

Նմանատիպ

«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի». Էրդողան

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է...

«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին...

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, Times․am: Առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով եւ մասնակցելու են հարեւան դաշնակից երկրների ու գործընկեր պետությունների հետ զորավարժություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալը:

«Բալթիկ ծով Է մտել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման SNMG1 մշտական ծովային խմբի նավերի մի մասը: Մյուս նավերն ուրբաթ օրը կգան Տալլինի նավահանգստի հին կրուիզային տերմինալ: Առաջնահերթ խնդիրն Է՝ ցույց տալ Բալթիկ ծովի տարածաշրջանում դաշնակիցների ներկայությունը եւ համատեղ զորավարժություններ անցկացնել Էստոնիայի ռազմածովային նավատորմի հետ»,-հետեւում Է պորտալի հաղորդագրությունից:

Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկայի խոսքով՝ հաջորդ շաբաթ պլանավորվում Է համատեղ վարժանքներ սկսել Էստոնիայի ծովային հետեւակայինների հետ: Նավահանգստում արդեն կանգնած երեք ֆրեգատները եկել են Նորվեգիայի միջազգային հյուսիսային ջրերից: Նրանք այնտեղ մասնակցել են «Սառը պատասխան» անվանումը կրող զորավարժություններին: Սպասվում Է, որ տերմինալում գտնվող ՆԱՏՕ-ի նավերին հաջորդ շաբաթ փոխարինելու կգա արդեն դաշինքի ռազմածովային ուժերի մեկ այլ խումբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_imgspot_img