ՌԴ ՊՆ-ն տվյալներ է հրապարակել Ուկրաինայի զինված ուժերի զոհերի թվի վերաբերյալ

ՌԴ ՊՆ-ն տվյալներ է հրապարակել Ուկրաինայի զինված ուժերի զոհերի թվի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: Ապրիլի 16-ի դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի և արտասահմանյան վարձկանների զոհերի թիվը կազմում է 23 300 մարդ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա կեղծիք է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող։

«ՌԴ պաշտպանության նախարարությունը տիրապետում է արժանահավատ տվյալների ուկրաինական բանակի, նացիստական ջոկատների և արտասահմանցի վարձկանների իրական կորուստների վերաբերյալ, ինչի մասին Զելենսկին վախենում է ասել Ուկրաինայի ժողովրդին»,-հայտարարել է Կոնաշենկովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում