Կենտրոնի բաժնում 4 ձերբակալված քաղաքացի կա. մեկը նշել է, որ կարմիր բերետները հարվածներ են հասցրել գլխին
17/04/2022 21:06

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, Times․am: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։
Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում