Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ. կա պայքար՝ հանուն հայրենիքի. Արթուր Վանեցյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Ազատության հրապարակում շարունակվում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված բողոքի ակցիաները, փոխանցում է Aysor.am-ը։:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հայտարարեցին, որ նստացույց են հայտարարում ու միանում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին, ովքեր Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել:
Ոստիկանությունը արգելեց ծնողներին վրան տեղադրել. վերջիններս մեկ ժամ ժամանակ խնդրեցին ծնողներից, որ հասկանան՝ թույլ տա՞ն տեղադրել վրանը, թե՞ ոչ:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ ոստիկանությունը տեսնում է, որ շարժումն ամեն օր թափ է ստանում ու ամեն գնով փորձում է կասեցնել այն:
«Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ, որովհետև այս շարժումը կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում ինչ անել. կա մի նպատակ, կա պայքար՝ հանուն հայրենիքի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
Վանեցյանը, հիշեցնենք, չորրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ նստացույց է իրականացնում. պատճառն Արցախի ծուրջ ստեղծված իրավիճակն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում