Մարիուպոլն ամբողջովին անցել է ռուսական բանակի հսկողության տակ․ Կադիրով

Մարիուպոլն ամբողջովին անցել է ռուսական բանակի հսկողության տակ․ Կադիրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Մարիուպոլ քաղաքի ռուսական զորքերի ամբողջական հսկողության տակ անցնելու մասին։

Նա նշել է, որ տարածքն ամբողջովին մաքրվել է ազգայնականներից, բացի այդ, հսկողության տակ է վերցվել «Азовсталь» մետալուրգիական գործարանը, որն ունի ստրատեգիական նշանակություն։

Նրա խոսքերով, քաղաքի գրավումը բարդացել էր ազգայնականների կողմից ընտրված մարտի մեթոդների պատճառով։ Նրանք դիրքավորվել էին բնակելի տների մոտակայքում, ինչը դժվարացնում էր ռուսական բանակի խնդիրները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում