Ուկրաինայում քիմիական հարձակում է տեղի ունեցել ռուսական զորքերի վրա

Ուկրաինայում քիմիական հարձակում է տեղի ունեցել ռուսական զորքերի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, Times․am: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքից քիմիական հարձակում է տեղի ունեցել ռուսական զորքերի վրա։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Նրա խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին։ Կիլիլովի հավաստմամբ՝ ՌԴ զորքերի դիրքերի ուղղությամբ անօդաչու թռչող սարքից ամպուլաներով զանգված է նետվել, որը պարունակում էր տոկսիկ նյութեր։ Նախատեսվել է, որ նետման արդյունքում տեղի կունենա քիմիական ռեակցիա, ինչը կհանգեցնի պայթյունի և կառաջացնի հրդեհ՝ տոկսիկ նյութերի անջատմամբ, հավելել է նա։

Կիրլիովը այդ հարձակման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն օգտագործում է մասսայական ոչնչացման զենքերի բոլոր երեք տեսակները։ Նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս Կիևն ԱՄՆ-ի օժանդակությամբ հնարավոր է գնա գործողությունների, ինչի արդյունքում կզոհվեն Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում