Ոստիկանները սանձարձակ հայհոյանքներով հարձակվել են Ազատագրական շարժման խաղաղ ցուցարարների վրա
27/04/2022 11:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: Ոստիկանները սանձարձակ հայհոյանքներով հարձակվել են Ազատագրական շարժման խաղաղ ցուցարարների վրա, որոնք իրազեկման ակցիա են անում Կառավարության շենքի մոտ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանց բերման են ենթարկում կոպիտ հայհոյանքներ տեղալով։
«Ոստիկաններին ախտահանել է պետք»՝ գոչեցին ակցիայի մասնակիցները։
Նրանք ենթադրեցին, որ ոստիկանները թուրք են, հագել են ՀՀ համազգեստ ու Նիկոլին են պաշտպանում։
Ցուցարարները սպիտակ խալաթներով ախտահանում էին Կառավարության շենքը, որպեսզի ազատագրվենք այլասերումից։
Ոստիկանները, անգամ հաշվի չառնելով իրենց սանձարձակության երեկվա զոհը՝ հղի կնոջ վրաերթն ու մահը, այսօր ևս խիստ կոպիտ մեթոդներով ու ամենաթող վարքագծով են աչքի ընկնում։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում