Համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող․ ՊՆ
29/04/2022 09:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, Times․am: Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում