Ոստիկանները կոտրել են ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի կողոսկրը. տեսանյութ

Ոստիկանները կոտրել են ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի կողոսկրը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: «Դիմադրություն» շարժման այսօրվա անհնազանդության գործողությունների ժամանակ կողոսկրի կոտրվածք է ստացել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան – Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանը:

Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում: Ոստիկանները Սուրեն Մանուկյանին գցել են գետնին, նրանցից մեկը ոտքերով հարվածել է, իսկ մյուսը ծունկը դրել է Ս. Մանուկյանի գլխին, որից հետո հարվածների տարափի տակ նա բերման է ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ նա ստացել է կողոսկրի կոտրվածք:

Ենթադրելի է, որ ոստիկանները գործում են քաղաքական հրահանգավորման համաձայն՝ թիրախավորելով մարզերից Երևան քայլերթ իրականացնող առանցքային գործիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում